Կարող եմ ասել,որ ամռանս առաջին օրն է այսօր..)Եվ ուրախ եմ,և տխուր.. ինչի՞ եմ տխուր,որովհետև մտածում եմ,որ հեսա կգան էն ժամանակները,երբ կատարյալ անգործություն ա տիրում,ու մենակ էդ մտքից տանը մնալ չեմ ուզում :ՃՃ Ըհըն,էլի եկան ժամանակներ,երբ կենտրոնի փողոցներում,պուրակներում,սրճարաններում լիքը մարդ կլինի,ու աղջիկներն այլևս չեն անհանգստանա իրենց `ուշ տուն հասնելու պահերով,արդեն ուշ ա մթնում, արդեն որոշները արևի պատճառով չեն կարողանում տնից դուրս գալ,իսկ մնացածը սրտատրոփ սպասում էին էդ արևին..իսկ ինձ մոտ կարելի ա ասել,որ եկավ բլոգգինգի համար նպատակահարման ժամանակաշրջան :Ճ ու որոշվեց,ամռան համար կետեր,որոնք կանեմ,ու որոնք չեմ անի,քանզի շաբլոն են :Դ ու չեմ ուզում անեմ : Սկսեմ նրանցից,որոնք կանեմ ..


1. Հուլունքներ ` իմ մանուկ հասակի ընկերներ :Ճ Այս ամռանը իրենք ինձ հետ կլինեն,որովհետև ես էդպես եմ ուզում, նոր ՈՒԶՈՌՆԵՐ,պատվերներ,սիրուն բռասլետներ և այլն..


2. Մաքուր օդ, Հայաստանի մարզեր : Ամռանը ինչքան կարողանամ կայցելեմ Հայաստանի ոչ թե գեղատեսիլ,այլ սիրուն ու կանաչ վայրերը:
3. Կինոթատրոններ ու թատրոններ: Հոգևոր սնունդ))
4. Ալբոմ,որը պետք է լինի 4-ինս..
5. Արտասահմանյան գրականության նշանավոր դեմքեր ու գրքեր
6. Պահարան,որի մասին շու՜տվանից եմ երազում..
7. Մեղրային թերապիա հիշողության համար :Դ
8. Չափի մեջ :Ճ
9. Համբերատարություն եմ ցուցաբերելու :Ճ
10. Ինքը :Դ
Իսկ հիմա ասեմ էն կետերը,որոնք չեն լինելու :ՃԻսկ ի՞նչ չեմ անի ես..
1. Հաջող ֆասթ ֆուդ
2. Հաջող համակարգիչ
3. Հատկապես ֆեյսբուք
4. Հաջող հեռախոս
5. Հաջող արև ջան
Ամռան գլխավոր հովանավոր`











































