Մեկ պահ պատկերացրեք,որ կամուրջի վրա եք: Գեղեցիկ է կամուրջը, գեղեցիկ է մայրամուտը: Մայրամուտը առհասարակ միշտ գեղեցիկ է: Նկատել էի՞ք մինչ սա կարդալը: Երևի թե այո: Գուցե դուք տեսել եք մի մայրամուտ,որը գեղեցիկ չէր ու նույնիսկ տգե՞ղ, եթե այո,համոզված եղեք,այդ նույն մայրամուտը մեկի համար եղել է մտքերի հավաքման,սիրո կամ գուցե դաժան մայրամուտ: Բայց այն տգեղ չէ: Այն կարող է լինել չար, շատ կան չար մայրամուտներ `մեկը մի ամբողջ ազգի,մյուսը` մի մարդու համար: Բայց այս կամուրջը.. Այն պահում է Ձեզ.. Գուցե դուք ընկնե՞ք: Այն Ձեզ կպահի,չի թողնի ,որ ընկնեք այդ չար կամ բարի մայրամուտին.. Կամուրջներն առհասարակ համարվում են վախենալու: Իսկ ինչու՞ : Որովհետև դրա տակ ջուր է,որովհետև այն կարող է քանդվել: Սակայն պետք է նայել մեկ այլ կողմից: Իսկ եթե այդ կամուրջը չլինե՞ր, եթե չլիներ ռիսկի գործոնը՞: Կյանքը կդառնար անիմաստ,առանց երկընտրանքների ու կնմանվեր մի ծաղկի,որն արդեն պոկված է, ընկած է գետնին,ու նրա վրա ոտք են դրել մի քանի հոգի: Իսկ հիմա ծաղիկն իր ցողունով է: Իսկ կամուրջը դեռ տեղում է: Ազատ է կամուրջը,այն կարող է քանդվել : Սակայն ինքն իրեն վերակառուցվել չի կարող: Դա կանեն մարդիկ: Այդ մարդկանցից մեկը Դուք եք: Կամուրջը կսարքե՞ք: Այն քանդվել է.. Խնդրում եմ նորոգեք այն,քանի որ եթե չնորոգեք ավելի բարդ կդառնա կամուրջի մեկ կողմից անցումը դեպի մյուսը.. Վերանորոգեք,որպեսզի սիրտը կարողանա կապ հաստատել խոսքերի հետ.. Որպեսզի այլևս չհարցնեք թե ինչու են մարդիկ սիրում,բայց լռում, ինչու են մարդիկ զգում,բայց փորձում համոզել հակառակը… Որպեսզի վտանգ հանդիսանա միայն կամուրջը.. այլ ոչ մարդը.. որպեսզի միայն կամուրջը քանդվելու պատրաստ լինի,այլ ոչ մարդը.. որովհետև կամուրջը ինքն իրեն կարող է միայն քանդվել,իսկ վերակառուցվել չի կարող.. Իսկ թե մարդս ցանկանա ընկնել,քանդվել..կամուրջը ոչինչ անել չի կարող… Մի այրեք Ձեր կամուրջները,ապրեք դրանց վրա..հենվեք նրանց վրա` զգուշանալով ու ռիսկի դիմելով.. նայեք մայրամուտին` հիշելով,որ այն գեղեցիկ է ` հատկապես կամուրջի վրա… Sunday, May 1, 2011
Մայրամուտը` կամուրջի վրա..
Մեկ պահ պատկերացրեք,որ կամուրջի վրա եք: Գեղեցիկ է կամուրջը, գեղեցիկ է մայրամուտը: Մայրամուտը առհասարակ միշտ գեղեցիկ է: Նկատել էի՞ք մինչ սա կարդալը: Երևի թե այո: Գուցե դուք տեսել եք մի մայրամուտ,որը գեղեցիկ չէր ու նույնիսկ տգե՞ղ, եթե այո,համոզված եղեք,այդ նույն մայրամուտը մեկի համար եղել է մտքերի հավաքման,սիրո կամ գուցե դաժան մայրամուտ: Բայց այն տգեղ չէ: Այն կարող է լինել չար, շատ կան չար մայրամուտներ `մեկը մի ամբողջ ազգի,մյուսը` մի մարդու համար: Բայց այս կամուրջը.. Այն պահում է Ձեզ.. Գուցե դուք ընկնե՞ք: Այն Ձեզ կպահի,չի թողնի ,որ ընկնեք այդ չար կամ բարի մայրամուտին.. Կամուրջներն առհասարակ համարվում են վախենալու: Իսկ ինչու՞ : Որովհետև դրա տակ ջուր է,որովհետև այն կարող է քանդվել: Սակայն պետք է նայել մեկ այլ կողմից: Իսկ եթե այդ կամուրջը չլինե՞ր, եթե չլիներ ռիսկի գործոնը՞: Կյանքը կդառնար անիմաստ,առանց երկընտրանքների ու կնմանվեր մի ծաղկի,որն արդեն պոկված է, ընկած է գետնին,ու նրա վրա ոտք են դրել մի քանի հոգի: Իսկ հիմա ծաղիկն իր ցողունով է: Իսկ կամուրջը դեռ տեղում է: Ազատ է կամուրջը,այն կարող է քանդվել : Սակայն ինքն իրեն վերակառուցվել չի կարող: Դա կանեն մարդիկ: Այդ մարդկանցից մեկը Դուք եք: Կամուրջը կսարքե՞ք: Այն քանդվել է.. Խնդրում եմ նորոգեք այն,քանի որ եթե չնորոգեք ավելի բարդ կդառնա կամուրջի մեկ կողմից անցումը դեպի մյուսը.. Վերանորոգեք,որպեսզի սիրտը կարողանա կապ հաստատել խոսքերի հետ.. Որպեսզի այլևս չհարցնեք թե ինչու են մարդիկ սիրում,բայց լռում, ինչու են մարդիկ զգում,բայց փորձում համոզել հակառակը… Որպեսզի վտանգ հանդիսանա միայն կամուրջը.. այլ ոչ մարդը.. որպեսզի միայն կամուրջը քանդվելու պատրաստ լինի,այլ ոչ մարդը.. որովհետև կամուրջը ինքն իրեն կարող է միայն քանդվել,իսկ վերակառուցվել չի կարող.. Իսկ թե մարդս ցանկանա ընկնել,քանդվել..կամուրջը ոչինչ անել չի կարող… Մի այրեք Ձեր կամուրջները,ապրեք դրանց վրա..հենվեք նրանց վրա` զգուշանալով ու ռիսկի դիմելով.. նայեք մայրամուտին` հիշելով,որ այն գեղեցիկ է ` հատկապես կամուրջի վրա…
Subscribe to:
Post Comments (Atom)


0 comments:
Post a Comment