Monday, May 2, 2011

Գրիչը` գրչատուփով)))


Մարդիկ ապրում են,մարդկանց մի մասը մի օր մահանում է,մեկ ուրիշ մաս` ծնվում, մեկ ուրիշ մաս` ինքնասպան լինում,ուրիշը`մահանում` նորից ծնվելու ակնկալիքով: Անձրևը գալիս է,արևը ժպտում է, ծիածանն իր տեղում է : Մենք բոլորս արթնանում ենք հուսալով,որ լույս կտեսնենք: Ոչ ոք չի ցանկանում արթնանալ ու տեսնել ցավ,դաժանություն ու դատարկություն: Սակայն բոլորն արթնանում են ու դա տեսնում: Ոմանք գտնում են դրանում իմաստ,իսկ ոմանք` ոչ: Ոմանք ապրում են,ոմանք` ինքնասպան լինում:  Ոմանք գտնում են իմաստը, գտնում են այն  գրիչը,որով կարելի է լցնել սև շրջանը,իսկ ոմանք` կորցնում այդ գրիչը: Այդ գրիչն այնքան փոքր է,որ կարող է ամեն պահ կորել: Այդ գրչին անհրաժեշտ է գրչատուփ: Հիշում եմ,երբ փոքր էինք, բոլոր գրիչները գրչատուփի մեջ էին,տարբեր գույների,կային ռետիններ, մատիտներ, սրիչներ  ու դրանք պահպանող մի ամուր գրչատուփ: Հիշում եմ,փոքր էի: Ապա մեծացա,հիմա երկու գրիչ եմ վերցնում հետս միշտ` կարմիր ու կապույտ,նրանց անտարբերության եմ մատնել,այլևս գրչատուփ չկա: Չեմ զգում դրանց կարիքը,գուցե մտածում եմ,որ հիմա մեծ եմ ու ինքս կարող եմ պահպանել դրանք՞: Գրիչն իմաստն էր այն ժամանակ: Իսկ հիմա փնտրում եմ այն,ինչը կփոխարինի գրչին,չէ՞ որ ես մեծացել եմ,ու գրիչը կարող եմ ինքս պահպանել:  Իսկ փոխարինողը պետք է լինի մի այնպիսինը,որը կարիք կունենա գրչատուփի, ու շատ բարդ կլինի նրան պահպանելը,ես կդժվարանամ,ու կգտնեմ իմաստ ապրելու ու գրչատուփս պահպանելու համար,քանի որ գրչատուփի ներսում նա է` իմաստը: Գրչատուփիս պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը կդառնա ինձ համար առաջնային խնդիր,ու մինչդեռ ես ման կգամ ռազմավարություններ  պահպանության համար, ես կմոռանամ,որ ոմանք ինքնասպան են լինում ,ու իմաստս կգտնվի` պահել ու պաշտպանել գրչատուփը,որ միջինն էլ ավելի պաշտպանված լինի: Դեռ չեմ գտել իմաստը, գրչատուփը պաշտպանելու համար ռազմավարություններ չեմ փնտրում: 

0 comments:

Post a Comment