Առանձնակի հազում եմ.. Հազում եմ,ու այդ հազը չի թողնում հանգիստ մտածել.. մտածել այն ամենի մասին,ինչ ասվել է, արվել է..կամ ընթացքի մեջ է.. այն,ինչ պետք է լինի ասված ու արված.. Ուղղակի եկ այսօր չկռվենք, չսիրենք ու չատենք,մոռանանք իրար.. ես քեզ,դու` գուցե ուրիշին,քանի որ չեն մոռանում այն մարդկանց,ում անգամ չեն հիշում.. Եկ այսօր չփնտրենք արդարացումներ, չփակենք դռներ ու չբացենք պատուհաններ,չներենք իրար,քանի որ ներելու ոչինչ չկա.. չհեռանանք իրարից,քանի որ մոտ չենք եղել, չխնդրենք իրար ոչինչ,քանի որ խնդրելուց հետո ոչինչ չի փոխվի, չմտածենք այսօր,քանի որ ուշացել ենք, չանցնենք նույն ուղին,որը մեկ անգամ անցել ենք ու միայն ցավ տեսել… Ցավ, որից հետո մարել է ամեն ինչ.. Այսօր եկ չցավեցնենք մեկս մյուսին.. Չբուժենք ոչինչ,քանի որ վերքեր չկան, չհանդուրժենք իրար, քանի որ փոխվել ենք… ու հանդուրժելն անիմաստ է.. չկոտրենք իրար,քանի որ հեռախոսազանգերիդ կարիքը չկա.. Ու եկ չսպասենք իրար..
Իմ հազը շարունակվում է.. ու ես նորից մոռանում եմ այն ամենը,ինչ պետք է ասեմ քեզ.. ու նորից չեմ ասում..գրում եմ այստեղ,ու գուցե զղջում,որ գրել եմ..



0 comments:
Post a Comment