Wednesday, May 4, 2011

Անձրևանոց..


Միշտ սիրել եմ անձրևանոցներ: Չգիտեմ արդյոք դա ապահովության զգացում է տալիս,թե ուղղակի գեղեցիկ է: Բայց սիրում եմ… Այն ապահով է : Մարդիկ կան,որոնք անձրևանոց են,որոնք գիտես,որ նույնիսկ անձրևի ժամանակ քեզ կպաշտպանեն անձրևից: Ու այստեղ գլխավորապես պաշտպանման ֆունկցիան է : Երբ անձրև է գալիս,ու մենք շտապում ենք,մենք չենք նայում անձրևանոցը ծաղկավոր է,թե մռայլ գույներով է: Մենք հենվում ենք նրա վրա: Մենք հուսով ենք,որ այն մեզ կօգնի: Ու մեր հույսերն իրականանում են: Ու կարևոր չէ այն ծաղկավոր է, թե մռայլ,մենք նրան սիրում ենք: Սակայն կան նաև պատռված անձրևանոցներ: Դրանք պահպանում են,սակայն միայն այնքան ժամանակ,մինչ նրանք այլևս *հավես չունեն* պահելու: Հոգնում են,ու պատռվում: Թողնում ձեզ բախտի քմահաճույքին: Սրանից  հետևություն ` լավն են անձրևանոցները,բայց ոչ բոլորը:  Գնեք միայն ոչ պատռված ու իրական անձրևանոցներ: 

0 comments:

Post a Comment