Saturday, June 18, 2011

Ծխախոտն ու լացը նրա..






 Սպասում էի նրա խոսքերին,այնքան եմ սիրում,երբ նա խոսում է,այնքան գեղեցիկ է խոսում,այնքան քիչ,բայց տեղին, կարծես հայ չլինի : Ինչ-որ բան նրա սրտում իրեն հանգիստ չէր տալիս.. անընդհատ մտածմունքների մեջ էր.. Ցանկանում էր խոսել,չէր ստացվում,ցանկանում էր լացել, չէր կարողանում..Տարբեր տեսակի խաղերից ու սերերից հոգնել էր նա.. Հանեց ծխախոտը, վառեց այն,ու այնպիսի բավականությամբ ծխեց,կարծես ոչ մի խնդիր չուներ, և դա այդպես էր.. նա խնդիր չուներ : Էլի մտածում էր ոսկեհյուս մի գեղեցկուհու մասին..Կրկնում էր << Ամենն ավարտված է, ճանապարհները բաժանված են,մի քանի օրից նա ինձ կմոռանա, որոշ ժամանակ անց էլ ես իրեն>>.. Երևի առաջին անգամը,երբ նրա խոսքերը իրականություն դառնալու մոտիվներ չունեին.. Դեռ ծխում էր.. ու դեռ չէր կարողանում լացել, իսկ դա նրան պետք էր.. նա կհանգստանար.. Ու ես դա գիտեի, բայց չէի ուզում,որ լացի.. Մի տղա էր, Րաֆֆի էր անունը,առաջին անգամ էի ճանաչում նրան,մինչ այդ տեսել էի մի քանի անգամ, այդ օրը նոր ծանոթացրեց իր հետ..Ծանոթությունից հետո հարցերը գլխումս ավելի շատացան, ի՞նչպես իմ մի քանի անգամ տեսած Րաֆֆին այսքան փոխվեց.. Հասկացա,որ չէր փոխվել, ուղղակի արդեն նրան նայելով միայն նրա արտաքինը չէի տեսնում..Մի մարդ, մի ինտրավերտ մարդ, մի ուժեղ ու հանգիստ մարդ,որը ամեն օրն անցկացնում է ուրախ, զվարթ.. բայց մտածում է լիովին այլ բաների մասին.. Այդ ԲԱՆԵՐԸ իմանալուց հետո այնքան զայրացա.. զայրացա իմ մշտական խելացի ու արև սիրող երիտասարդի վրա.. Այսպիսի զգացմունքային մարդ դեռևս չէի տեսել..Զգացմունքային մարդ,ով մտածում է ,որ ինքն ամենասառը մարդն է.. Ո՜վ դու տղա ջան, այս կյանքից ինչ ես ուզում դու՞ .. Որոշիր ու գնա այն ուղղությամբ,որը կտանի դեպի այդ տեղը.. Սրտի զարկերը լսում էի,այնքան զարմացած էր ու ուժեղ.. Շտապում էր.. Ու՞ր էր շտապում,չգիտե՜մ.. Գիտակցում էի մի քանի բան.. Գնում էր բանակ, շուտով այդ ծխախոտն ավելի ցանկալի կլիներ,շուտով ալկոհոլը  ոչ միայն ցանկալի,այլ նաև երանելի կլիներ.. Շուտով նրա խոսքերն ինձ համար ավելի ցանկալի կլինեն.. Երբ վերադարձավ,ես ավարտել եմ համալսարանը, շատ բան է  փոխվելու,շատ բաներ չեմ պատմելու իրեն, երբ վերադարձավ էլի տարիներից հետո նորից կծանոթացնի իր հետ,իսկ մինչ այդ ես կտեսնեմ Րաֆֆիին մի քանի անգամ..
Ցանկացա խոսել, ասացի.
-          Րաֆֆ, ես մտածել եմ,մենակ վայենկոմատը չի,որ տղային ընդունում ա այնպիսին ինչպիսի նա կա… ես էլ եմ այդպես.. Քեզ կընդունեմ թեկուզ անծանոթ..

Ու լսեցի.

-         Աա.. լավ մռութթթ..
Էլ չէր լացում.. բայց ուղղակի արցունքները չկային.. 










3 comments:

Reinchard... said...

Ապրես....(

Anonymous said...

լավներ...

Սոֆֆա Հովհաննիսյան-Միռեդո said...

ապրես Տիկ ջան :)

Post a Comment