Sunday, June 19, 2011

ու էստեղ ես կասեի ` < Ինչքան կարծիք,այնքան բլոգ ու բլոգեր>






Ես բլոգգեր չեմ,հետո ի՞նչ,որ բլոգսպոտում մի բլոգ ունեմ իմ անվամբ բացած,հետո ի՞նչ,որ ամիսը մեկ անգամ էստեղ գրում-մրում եմ: Ես բլոգգեր չեմ : Ես ուղղակի գրում եմ,երբեմն կյանքիցս,երբեմն լուրերից,երբեմն զգացմունքներից :
Մեր ժամանակակից հայ իրականության մեջ ամեն բլոգգերին հասնում է երեք բլոգ,քանի որ մարդիկ մեկով չեն բավարարվում,իսկ ոմանք էլ ուղղակի տարբեր թեմատիկայով բլոգներ են ընտրում:
Մեր ժամանակակից հայ իրականության մեջ նաև կարող ես տեսնել բլոգ,որը հայերեն անվանում ունի,սակայն բաղադրությունը հայ աստղերն են,իսկ տեքստը ` տրանսլիտով է գրված: Կարող ես տեսնել բլոգ,որի միայն դիզայնն է սիրուն և ՓԻ ԱՐ-ը, իսկ բաղադրությունը նախորդ նշածս բլոգից ոչնչով չի տարբերվում:
Կա մի թևավոր խոսք,որն ասում է <Ինչքան մարդ,այնքան կարծիք> ,հիմա այն ըբդեյթ ձևով կարելի է ներկայացնել, < Ինչքան 
կարծիք,այնքան բլոգ ու բլոգեր> : Ասում են
  
եթե կա պահանջարկ, կա նաև առաջարկ: Ու բոլորը համոզված են,որ այդ տրանսլիտով գրված,գեղեցիկ դիզայնով  բլոգներն ամենաշատն են ընթերցվում,ու դրանց պահանջարկն ավելին է,քան այն բլոգինը,որը ավելի կոկիկ է, ավելին տեքստն է,այլ ոչ անիմաստ ու ռոմանտիկ նկարները( եթե իհարկե ֆոտոբլոգ չէ) , ավելի հետաքրքիր ու ուսուցողական է, բայց միևնույն ժամանակ դիզայնն էլ գեղեցիկ է,այլ ոչ սև ու սպիտակ,քանի որ սև ու սպիտակն այդքան չի գերում,քան օրինակ մանուշակագույնը:
Հայկական բլոգներում ես ամենաշատը չեմ սիրում ԱՆհամակարգվածությունն ու խառնաշփոթը: Ի՞սկ դու բլոգգեր ես.. 

0 comments:

Post a Comment